«Այս ուժը բացահայտ հայտարարում է՝ ես թուրքի լաքեյն եմ, բացահայտ ասում է՝ եկել եմ, որ Հայաստանը ոչնչացնեմ. հիմա էլ հանգիստ հայտարարում են, որ տալու են Ոսկեպարը, այն Ոսկեպարը, որը 2021 թվականի ընտրություններին 90 տոկոսով գնաց և ընտրեց Փաշինյանին»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանը սպասվող հանձնումներին ընդառաջ հանրության զգոնությունը թուլացելու համար է մեկնարկել իր ընտանեկան անճաշակ և ցածրորակ ու տգետ փոդքաստները։
«Թուրքիան ձգտում է ռազմավարական ինքնավարության, մեծացնում է իր վերահսկողության գոտին Հայաստանում։ Հարավային Կովկասում ինչ անում է, դա համընկնում է Արևմուտքի շահերի հետ։ Ուշագրավ է, որ այն ամենը, ինչ արվում է, արվում է խաղաղության անվան տակ, որը չկա։ Պատերազմից արդեն 4 տարի է անցել, ինչը բավականին ժամանակ էր որևէ հռչակագրային փաստաթուղթ կնքելու համար։ Թուղթը չկա, փոխարենը՝ կա խաղաղության պայմանագրի խայծը և դրանով անընդհատ Հայաստանից տարածքներ պոկելու մարտավարություն»,- ասաց թյուրքագետը՝ նշելով, որ խաղաղություն անունը կրող խայծն իրականում անընդհատ հեռանում է մեզնից, զուգահեռաբար՝ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանին և Թուրքիային տալիս է նրանց պահանջածը։