Թրամփի վարչակազմը նախատեսում է միգրանտների մասշտաբային տեղահանումն սկսել երդմնակալության հաջորդ օրվանից. WSJ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է Չիկագոյում ներգաղթային լայնածավալ արշավ սկսել Թրամփի՝ պաշտոնն ստանձնելու հաջորդ օրը, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Արշավը, որը նախատեսվում է սկսել երեքշաբթի օրը, կտեւի ամբողջ շաբաթ, գրել է թերթը։
Թերթի տեղեկացմամբ՝ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայությունը (Ice) գործողությունն իրականացնելու համար կուղարկի 100-200 աշխատակցի։
ԱՄՆ սահմանային վերահսկման ղեկավարի պաշոնում հանդես եկող Թոմ Հոմանը Չիկագոյում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ասել է, որ վարչակազմը «իր աշխատանքը կսկսի հենց այստեղ՝ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում», հայտնել է The Wall Street Journal-ը:
«Եվ եթե Չիկագոյի քաղաքապետը չի ցանկանում օգնել, կարող է մի կողմ քաշվել: Բայց եթե նա միջամտի, եթե նա դիտավորյալ ապաստան տա կամ թաքցնի անօրինական ներգաղթյալներին, ես քրեական պատասխանատվության կենթարկեմ նրան»,- նրա խոսքերը մեջբերել է թերթը ։
Ներգաղթը եղել է Թրամփի քարոզարշավի կենտրոնում նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններից առաջ։
«Իմ երդմնակալությունից մի քանի րոպե անց մենք կսկսենք ամերիկյան պատմության մեջ ամենախոշոր արտաքսման գործողությունը», – ասել է Թրամփը 2024թ. հունվարին: