Բաժիններ՝

Արհեստական բանականությունը կանխատեսում է արել Ծառուկյան-Մախաչև մենամարտի վերաբերյալ

Google-ի Gemini արհեստական ​​բանականությունը կանխատեսել է UFC 311-ի Արման Ծառուկյան-Իսլամ Մախաչև մենամարտի հնարավոր մի քանի սցենար։

AI-ն առաջարկել է մենամարտի ելքի 3 տարբերակ.

Ամենահավանական արդյունքն այն է, որ Իսլամը կհաղթի մրցավարների որոշմամբ: Չնայած Արմանի զարգացմանը, Մախաչևը շարունակում է մնալ լավագույն թեթև քաշայինը և ֆավորիտ է այս դիմակայությունում:

Երկրորդ տարբերակը Ծառուկյանի հաղթանակն է։ Նշվում է, որ հնարավոր է, եթե Արմանը մենամարտը «ոտքի վրա» պահի և ստիպի Մախաչևին ավելի շատ աշխատել հարվածային տեխնիկայով։

Վերջին տարբերակն այն է, որ մարտիկներից մեկը հաղթի խեղդող հնարքով, քանի որ երկուսն էլ հմուտ են գրեփինգում։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Մախաչևի միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին լույս 19-ի գիշերը UFC 311 մրցաշարում։ Ավելի վաղ Լոս Անջելեսում անտառային հրդեհների պատճառով հետաձգվել էին մի շարք մարզական իրադարձություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031