ՌԴ-ում հայտնել են պաշտպանական արդյունաբերական ձեռնարկության ղեկավարի՝ Կիևի պատվերով սպանությունը կանխելու մասին
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է, որ Մոսկվայի մարզում կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչական ակտը՝ ուղղված պաշտպանության նախարարության համար արտադրանք թողարկող ձեռնարկություններից մեկի ղեկավարի դեմ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում հայտնել են, որ հաջողվել է ձերբակալել հանցագործությանը մասնակից յոթ ռուսաստանցու, այդ թվում՝ երեք անչափահասի։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածները բնակվում են Մոսկվայի, Սվերդլովսկի մարզերում և Պերմի երկրամասում։ ԱԴԾ-ում նաև հավելել են, որ ձերբակալվածներին Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները համակարգել են մեսենջերների միջոցով։ Չարագործները մտադիր են եղել պայթեցնել ձեռնարկության ղեկավարի մեքենան. նրանք կազմակերպել են մեքենայի կայանատեղիի հսկողություն, պատրաստել են ինքնաշեն պայթուցիկ սարք և այն տեղադրել նրա ավտոմեքենայի տակ։
Ըստ հրապարակման՝ ձերբակալվածները մինչ այդ օգնել էին Ուկրաինայից ժամանած հեռախոսային խաբեբաներին։
«Խմբի անդամները խոստովանական ցուցմունքներ են տալիս և համագործակցում հետաքննության հետ», – ընդգծել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում։
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողության կատարմամբ մահափորձի վերաբերյալ: