Միջերկրական ծովում ռուսական նավ է խորտակվել. կան անհետ կորածներ
Ռուսական Ursa Major բեռնանավը խորտակվել է Միջերկրական ծովում՝ Իսպանիայի և Ալժիրի միջև. պատճառը նավի վրա տեղի ունեցած պայթյունն էր, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Անձնակազմի 14 անդամները փրկվել են, 2-ն անհետ կորել են։ Անձնակազմին օգնության են հասել իսպանական Clara Campoamor և ռուսական «Սպարտա» նավերը։
Ursa Major-ը ունիվերսալ բեռնափոխադրող է՝ նախատեսվածտարբեր դասերի բեռներ փոխադրելու համար: