Հայաստանը ԱՄՀ-ից նոր վա՞րկ է վերցնելու
Չի բացառվում, որ Հայաստանը նոր վարկ վերցնի Արժույթի միջազգային հիմնադրամից։ Մասնավորապես, այն հարցին, թե ԱՄՀ-ին դիմելո՞ւ եք վարկային նոր միջոցեր ներգրավելու համար, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն պատասխանեց, որ այդ կառույցի հետ նոր ծրագիր իարականացնելու հնարավորությունը քննարկվում է: Իսկ թե ո՞ր ուղղությամբ կլինի հնարավոր ծրագիրը, նախարարը պատասխանեց՝ որոնք մեզ նման ֆինանսական վիճակում եղած երկիրը կարող է իրականացնել: