Սարիկ Մինասյանը ՔՊ–ին անդամագրվելու դիմում է գրել․ Էմմա Պալյան

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Սարիկ Մինասյանը ՔՊ–ին անդամակցելու դիմում է գրել։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանը։ «Սարիկ Մինասյանն այս պահին մեր թիմակիցն է։ Նա կուսակցությանը անդամագրվելու դիմում է գրել, և մենք պարոն Մինասյանի հետ պատրաստվում ենք Գյումրին շենացնել»,– ասաց Էմմա Պալյանը, հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերներից մեկում ասել էր, որ ով հաղթի նախնանական ընտրություններում նա էլ կլինի ՔՊ–ի քաղաքապետի թեկնածուն արտահերթ ընտրություններում։ Ըստ պատգամավորի այս պահին որեւէ փոփոխություն այդ առումով չկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031