Բաժիններ՝

Երևանում «Opel»-ը բախվել է երկաթե ցանկապատին. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից մեկի կյանքը

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին:։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամանեին քննիչները,«Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031