Brent տեսակի նավթի գինը գերազանցեց 100 դոլարը
Brent տեսակի նավթի 1 բարելի գինը երկուշաթի օրը գերազանցել է 100 դոլարը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆինանսական «Մեծ քսանյակը» հավանության է արժանացրել Ճապոնիայի բանկի և կառավարության՝ տնտեսության խթանման քաղաքականությունը։
Ինչպես նշում է Bloomberg-ը, վերլուծաբանների կարծիքով՝ այդ որոշման արդյունքում Ճապոնիայում վառելիքի նկատմամբ պահանջարկը կաճի։
ICE լոնդոնյան բորսայում նավթի գինը թանկացել է 0.53 դոլարով՝ կազմելով 100.18 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Իսկ Նյու-Յորքի ապրանքային բորսայում վառելիքի ֆյուչերսային գինը մայիսի համար բարձրացել է մինչև 88.24 դոլար։