Հայ-ռուսական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել նաև փորձագիտական ​​համագործակցության միջոցով. Սուրովցև

Հայ-ռուսական հարաբերությունները պետք է հիմնված լինեն ոչ թե փափուկ ուժի սկզբունքի վրա, այսինքն՝ չվնասել մի երկրի շահը՝ մյուս երկրից առաջնահերթություն պահանջելով, այլ երկարաժամկետ համագործակցության սկզբունքի. լրագրողների հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը։

Ըստ նրա՝ այս համատեքստում էլ փորձ է արվում գործընթացներն առաջ տանել։

Հայ-ռուսական հարաբերություներում տարաձայնություններից դուրս գալու ելքն, ըստ նրա, կառուցողական հարթակն է՝ միմյանց հետ փոխադարձ երկխոսությունը, փորձագիտական շփումները։

Տեսանյութեր

Լրահոս