«Մերձավորարևելյան քառյակը» շուտով կվերսկսի Սիրիայի վերաբերյալ բանակցությունները. Իրանի ԱԳՆ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի՝ արաբա-աֆրիկյան հարցերով փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կվերսկսվեն Սիրիայի վերաբերյալ Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունները:

Աբդոլահիանն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ ձախողվել է Սիրիայի գործերին արտաքին ռազմական միջամտության փորձը՝ հավելելով, որ տվյալ խնդրի լուծման եղանակը դիվանագիտությունն է:

Իրանցի դիվանագետը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում կատարած եգիպտական այցի ժամանակ հանդիպել է այդ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ և հանդես է եկել Սիրիայի շուրջ բանակցությունները վերսկսելու նախաձեռնությամբ:

Նախորդ տարի Իրանի, Թուրքիայի ու Եգիպտոսի դիվանագետներից բաղկացած «շփման խումբը» անցկացրել է հանդիպում՝ սիրիական ճգնաժամը քննարկելու համար: Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչները չեն միացել այդ հանդիպմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930