Բաժիններ՝

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի հարցով կապի ալիք են գործարկել Ռուսաստանի հետ

ԱՄՆ զինվորականները Սիրիայում ակտիվացրել են Ռուսաստանի հետ կապի ալիքը։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

«Ինչպես ես հասկանում եմ, Համատեղ աշխատանքային խմբի հրամանատարը օգտագործել է թեժ գիծը, որը մենք ունենք Ռուսաստանի հետ, որպեսզի հավաստիանա, որ կապի բաց ալիքն առկա է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում մեր ուժերը աշխարհագրորեն գործում են միմյանցից բավականին մոտ»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք այս երկրում ահաբեկչական հարձակումների պատճառով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումներ են եղել ռազմական կապի ալիքով։

«Այդ շփումների հետ կապված չեմ մանրամասնի, միայն նշեմ, որ մենք ունենք այս հաղորդակցման մեխանիզմը՝ կանխելու հնարավոր սխալ հաշվարկները։ Եվ, կրկին, մենք կշարունակենք շփվել տարածաշրջանի այլ երկրների հետ, քանի որ մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը», – հավելել է Ռայդերը: Ճեպազրույցի սղագրությունը հրապարակել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

2023 թվականի հունիսին Ռայդերը, խոսելով Սիրիայում ռուս-ամերիկյան ռազմական թեժ գծերի մասին, նշել էր. «Հաղորդակցության այս գծերը մնում են բաց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս