Հունգարիայի բանակում կանցկացվեն թուրքերենի դասընթացներ

Թուրք-հունգարական մշակութային տարվա շրջանակներում Հունգարիայի պաշտպանության նախարարության և Թուրքիայի Յունուս Էմրե համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության արձանանգրություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդ արձանագրության՝ Հունգարիայի զինվորական և քաղաքացիական անձնակազմին կուսուցանվի թուրքերեն։ Նշվում է, որ դասընթացի շրջանակներում հունգարացի զինվորակաները կտիրապետեն ռազմական ոլորտի տերմինաբանությանը, խոսակցական թուրքերենին, ինչպես նաև կծանոթանան Թուրքիայի պատմությանն ու մշակույթին։

Ըստ Հունգարիայի պաշտպանության նախարարության պետքարտուղարի՝ այս արձանագրության շնորհիվ Հունգարիայի զինված ուժերն ավելի արդյունավետ կշփվեն թուրք գերծընկերների հետ և դա ռազմավարական քայլ կլինի ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդման համար։

Տեսանյութեր

Լրահոս