Բաժիններ՝

Սիրիացի զինվորականները հակակառավարական ուժերի դեմ մարտեր են մղում Հալեպում և Իդլիբում

Սիրիայի զինված ուժերը հետ են մղում Հալեպի և Իդլիբի նահանգներում հակակառավարական կազմավորումների գրոհը:

Այդ մասին նոյեմբերի 28-ին հաղորդել է SANA գործակալությունը՝ հղում անելով սիրիական բանակի հրամանատարությանը։«Հալեպում և Իդլիբում գործող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ի առավոտյան, մեծ թվով ահաբեկիչներով, ծանր սպառազինությամբ հզոր և լայնածավալ գրոհ է ձեռնարկել՝ թիրախավորելով այդ տարածաշրջանների խաղաղ գյուղերը, քաղաքները և ռազմական օբյեկտները», – ասվում է Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ մարտական գործողությունները շարունակվում են, սիրիացի զինվորականներին օգնում են բարեկամական զորքերը։ Հարձակվողները մեծ կորուստներ են կրել։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հակակառավարական խմբերի դաշինքը լայնածավալ գրոհներ է սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Հալեպի ուղղությամբ, մոտեցել Նուբուլ և Ազ Զահրա քաղաքներին և գրոհել Հալեպի արևելքում ընկած օդանավակայանը։

Sabah հրատարակությունը նշել է, որ սա հակակառավարական ուժերի առաջին նման հարձակումն է Սիրիայում 2020 թ. մարտից ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս