Վահան Կոստանյանը Նունո Սամպայոյին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրականացվող քայլերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։

Երկուստեք ընդգծվել է միջազգային կառույցների շրջանակներում արդեն իսկ առկա փոխգործակցության, ինչպես նաև բազմակողմ հարթակներում անմիջական շփումների էլ ավելի ակտիվացման կարևորությունը:

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի տեսլականը և իրականացվող քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը, որի շրջանակում Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում։

Տեսանյութեր

Լրահոս