Մխչյանցի վարորդը պատասխանատվության ենթարկվեց (լուսանկարներ)
Մինչ Երևանում վարորդները բողոքում են, թե ճանապարհային ոստիկանները միայն մայրաքաղաքում են վարչական պատասխանատվության ենթարկում օրինախախտ վարորդներին, իսկ Երևանից դուրս ոչինչ չեն ձեռնարկում, ապա այսօր՝ ապրիլի 20-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 21-ամյա Համլետ Իսաջանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Իսաջանյանը Երևան-Երասխ ավտոճանապարհին Mercedes-Benz G500 մակնիշի 82 QՍ 888 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու անգամ այն պահին, երբ անցնում էր ՃՈ աշխատակիցների կողքով։
shamshyan.com