Բաժիններ՝

ԵՄ-ն պլանավորում է պատժամիջոցներ սահմանել ռուսական տասնյակ լցանավերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ

Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթատար 45 լցանավերի, 50 ֆիզիկական անձանց և 30 ընկերությունների դեմ: Բացի այդ, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, օգնել են ռուսական ընկերություններին շրջանցել պատժամիջոցները։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը որոշ փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո։

Փաստաթղթերի համաձայն՝ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում Եվրահանձնաժողովն առաջարկում է ցուցակում ավելացնել ավելի քան 50 ֆիզիկական և գրեթե 30 իրավաբանական անձ՝ սառեցնելով նրանց ակտիվները և սահմանելով ուղևորությունների արգելք:Նշվում է, որ պատժամիջոցների նոր ցանկում ընդգրկված անձինք հիմնականում ռուսական ռազմական արտադրողներ են, ինչպես նաև մի քանի չինական ընկերություններ։Բացի այդ, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, նոր փաթեթը ներառում է ավելի քան 45 ռուսական նավթային լցանավերի մուտքի արգելք դեպի եվրոպական նավահանգիստներ, ինչպես նաև նրանց ծառայությունների մատուցման արգելք։

Պատժամիջոցները կվերաբերեն նաև նավթի փոխադրմամբ զբաղվող ռուսական ընկերությունների, ինչպես նաև բազմաթիվ զինծառայողների և ընկերությունների ղեկավարների:

Փաստաթղթերի համաձայն՝ այս ցանկում ներառված են ընկերություններ Ռուսաստանից, Սերբիայից, Իրանից, Հնդկաստանից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաև Չինաստանից, Հոնկոնգից։Պատժամիջոցների կենթարկվեն նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության այն ներկայացուցիչները, որոնք ներգրավված են եղել հյուսիսկորեացի զինվորականներին Ռուսաստան ուղարկելու որոշման մեջ։

Գործակալությունը նշում է, որ այս առաջարկներն առաջ են քաշվել այն պատճառով, որ G7-ի արտգործնախարարներն այս շաբաթ Իտալիայում կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր են «համապատասխան միջոցներ» ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք, ենթադրաբար, աջակցում են Ռուսաստանին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան նավթատար 30 լցանավ էր ընդգրկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս