Ինչո՞ւ հանկարծ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները և օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
Կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ունեին կենսաթոշակային խնայողություններ, պատերազմից հետո մարդկանց մոտ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ են առաջացել ու մարդկանց մեծամասնության հույսն այդ խնայված գումարներն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«ԱՀ քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց հայեցողության: Եթե իրենք ԱՀ քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու ռեժիմին, այդ դեպքում ինչո՞ւ բոլոր հարցերոմ այդքան հետևողական չեն: Դե թող բոլորին միանգամից առաջարկեին ՀՀ քաղաքացիություն ու ասեին՝ ով չի ուզում, կարող է հրաժարվել: Մարդկանց խնայողությւոնները խլում են ու ասում՝ ներդնում ենք այսինչ հաշիվների վրա»- ասաց նա:
Անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու քննարկմանը, Արթուր Խաչատրյանն այն խայտառակոթյուն որակեց: