Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ Կոպիրկին

Ռուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան: Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորություններին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ գծով։

Դեսպանի խոսքով, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը գործուն կերպով կմիանա Եվրասիայում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին, որի գաղափարն առաջ է քաշվել նախագահ Պուտինի կողմից։

Խոսելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների մասին՝ Կոպիրկինը նշել է, որ դա «հեշտ գործընթաց չէ և ժամանակ է պահանջում», իսկ Մոսկվան պատրաստ է գործընկերներին օգնություն տրամադրել կարգավորման հարցում՝ հետևելով եռակողմ պայմանավորվածությունների տառին և ոգուն։ Նման աջակցության ձևերն ու ծավալներն պետք է ընտրեն հենց բանակցող կողմերին, եզրափակել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930