Լավրովն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնում են Թուրքիայի նախարարության աղբյուրները։
«Նախարար Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,- ասել են Թուրքիայի ԱԳՆ-ից։