Արա Մկրտչյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։
Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Արա Մկրտչյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ էր նշանակվել 2024 թվականի հունիսից։