Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոնից ազատելու հրամանագրերը
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրերից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գնել ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից»։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել ներքին գործերի նախարարի պաշտոնից»։