Բաժիններ՝

Աբխազիայում ցուցարարները ՊՆ-ին են վերադարձրել կառավարական համալիրի մոտ արգելափակված  տեխնիկան

Աբխազիայում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ բողոքող  ցուցարարները համաձայնել են երկրի պաշտպանության նախարարությանը վերադարձնել Սուխումում կառավարական համալիրի մոտ կանգնած տեխնիկան։

այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ՊՆ տեխնիկան խորհրդարանի շենքի մոտ է տարվել՝ ցուցարարների ներխուժումը շինություն թույլ չտալու նպատակով:

Արդյունքում՝ այդ փորձը ձախողվել է, իսկ տեխնիկան երկու օր արգելափակված է մնացել  խորհրդարանի շենքի մոտ՝ մասամբ փակելով դրա մուտքերը:

Նշվում է, որ Աբխազիայի պաշտպանության նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչությանը վերադարձնել կառավարական համալիրում կանգնած տեխնիկան։

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։

Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև հանրապետության փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգեց։

Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահական նստավայրը՝ պահանջելով նախագահի հրաժարականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս