Փրկարարներն ու ոստիկանները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են տան տիրոջ դին
Այսօր՝ ապրիլի 19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ոստիկանության Նոր Նորքի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն, ովքեր օգնություն են խնդրել, որպեսզի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 3-րդ շենքի 14 բնակարանի դուռը հատուկ փրկարարները կարողանան բացեն, քանի որ հարևաններն ահազանգել են ոստիկանություն, որ տանը միայնակ ապրող տղամարդը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 18 փրկարարական ջոկատը բացել է տան դուռը և Ոստիկանության Նոր Նորքի օպերատիվ-քննչական խմբի հետ բաղնիքում՝ լոգարանի մեջ, հայտնաբերել են տան տիրոջ՝ 62-ամյա Հայկ Սահակյանի դին:
Նշվում է, որ Հ. Սահակյանի հարազատները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: