«Կարող է փուլային լինել, կարող է ընդհանուր լինել». Խանդանյանը ապաշրջափակման շուրջ բանակցությունների մասին

Ես ճիշտն ասած, շատ մանրամասն տեղյակ չեմ, վստահ չեմ, որ միայն ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններն են եղել, բայց դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանները նաև այդպիսի գործառույթներ են իրականացնում և հանդիպում են հյուրըընկալող երկրների պաշտոնյաների, թվում արտգործնախարարների հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանի ՀՀ դեսպան Գուգեն Արսենյանը մասնակցել է Դաշնության Սերգեյ Լավրովը օրերս ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեկ տարուց ավել է, ինչ որևէ հանդիպում հայկական կողմը չի իրականացնում:

«Մենք չենք մասնակցում բարձր, բարձրագույն մակարդակով, նաև խորհրդարանական մակարդակով ՀԱՊԿ-ի աշխատանքներինց»,-ասաց Խանդանյանը:

Դիտարկմանը,՝ կարելի՞ է ենթադրություն անել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման գործընթաց է սկսվում, Խանդանյանն ասաց. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մշտապես սերտ են եղել տարբեր հանգամանքներում և տարբեր ոլորտներում, ու դրանք շարունակվում են լինել այդպիսին: Բայց կան խնդիրներ, հարցեր, թեմաներ, որոնց շուրջ կան տարաձայնություններ և որի շուրջ ևս Հայաստանի կառավարության ներկայացուցիչները խոսում են Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: Այստեղ ես չեմ կարծում, ինչ-որ դինամիկ փոփոխություններ կան այդ հարաբերություններում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հայաստանը բանակցում է ապաշրջափակման հարցը փուլային իրականացնելու տարբերակի շուրջ, նա արձագանքեց. «Իրականում այդտեղ սահմանափակումներ չկան, կարող է փուլային լինել, կարող է ընդհանուր լինել, որը որ ավելի արդյունավետ, հեշտ և փոխվստահության մթնոլորտում հնարավոր կլինի իրականացնել: Հայաստանը բաց է այդ քննարկման, կարևորը այդ սկզբունքների պահպանումն է իրականում»:

Տեսանյութեր

Լրահոս