Թուրքիայում անհանգստանում են՝ «լուրջ հետևանքներ կլինեն, եթե Մայք Ուոլցը միանա Թրամփի վարչակազմին»

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները լուրջ անհանգստություն են հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում ​​Մայք Ուոլցի ընտրության կապակցությամբ։

CNN Türk-ը նրան ներկայացրել է որպես «PKK-ի բարեկամ» և նախազգուշացրել Թուրքիայի համար «լուրջ հետևանքների» մասին, եթե նա միանա Թրամփի վարչակազմին:

Հաղորդավարը զգուշացրել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հնարավոր լարման մասին և ասել, որ Ուոլցը «բացահայտորեն աջակցում է քրդերին (PKK և YPG), նրան բնութագրել է որպես «գործիչ, ով կարող է ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում ավելին, քան Բայդենի վարչակազմը»:

Հյուր ակադեմիկոս, դոկտոր Մերվե Սունա Օզջանը մեկնաբանել է. «Ուոլցի պաշտոնավարմամբ մենք կարող ենք ականատես լինել մեր սահմանին ահաբեկչական խմբավորումներին ԱՄՆ-ի աջակցության շարունակությանը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում մեր իսկ ազգային անվտանգության համար: Մտավախություններ կան, որ նրա ազդեցությունը Սպիտակ տանը կարող է խթանել քրդերի քաղաքական հավակնությունները Իրաքում և դրանից դուրս, այդ թվում՝ Թուրքիայում»:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Տեսանյութեր

Լրահոս