Երբևէ Ալիևին դատապարտե՞լ եք. վախենո՞ւմ եք. Վարդանյանը՝ ՔՊ-ին

«Այս դահլիճում քննարկվում էր ընդդիմության՝ հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու հայտարարության նախագիծը։ Առաջարկվում էր, որ ԱԺ-ն այդ նախագիծն ընդունի, բայց իհարկե, իշխանությունը տապալեց այդ նախագծի ընդունումը, այստեղ զարմանալի ոչինչ չկա, բայց աբսուրդը հասավ այն աստիճանի, որ ԱԺ նախագահությունում նստած անձանցից մեկը մոտեցավ այս ամբիոնին ու նայելով Գեղամ Մանուկյանի աչքերին՝ ում եղբայրն ապօրինի պատանդի կարգավիճակում պահվում է Բաքվում, ասաց՝ «իրականում ընդդիմությունն ուզում է  այդ նախագիծն ընդունվի, բայց թքած ունի գերիների ճակատագրի վրա, դրանով դիվիդենտ ենք ուզում»»,- ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ըստ պատգամավորի, ցանկացած տրամաբանող մարդու համար այդ հայտարարությունն աբսուրդային էր, բայց յուրաքանչյուր մարդ դատում է իր արժեքային համակարգով։

Այնուհետև Քրիստինե Վարդանյանը հռետորական հարց հնչեցրեց՝ լավ, ենթադրենք՝ ընդդիմությունն ուզում էր դիվիդենտներ շահել, իշխանությունն էլ «հերոսաբար» պայքարեց ու կանխեց, այդ դեպքում գուցե իշխանությունը վախենո՞ւմ է Ադրբեջանին դատապարտել։

«Լավ, մի դրվագ լինելո՞ւ է։ Այս չորս տարվա ընթացքում հարձակվել են Հայաստանի վրա, Արցախը ենթարկել են էթնիկ զտման, փաստացի ցեղասպանություն են արել, դուք երբևէ Ալիևին դատապարտելո՞ւ եք։

Կարդացեք նաև

Երկրորդը՝ իշխանությունն ասում է՝ հայտարարություններո՞վ այդ հարցերը պետք է լուծենք, ամեն ինչ անում ենք։ Նախ` որտե՞ղ պետք է տեսնեք՝ ի՞նչ եք անում։ Տեսնում ենք, որ Իսրայելն է ամեն ինչ անում իր պատանդառված քաղաքացիների պաշտպանության համար, այդ գերիների նկարները Երուսաղեմի բոլոր պատերին է։ Իսկ ձերը որտե՞ղ պետք է տեսնենք, գլուխ են գովում, թե հարյուրավոր գերիներ ենք հետ բերել, կներեք, մինչև ձեր իշխանությունը, մենք քանի՞ գերի ենք ունեցել։ Ռուբեն Ռուբինյանը հասցրե՞լ է մտքի այդ գոհարներով կսիվել Եվրոպայի խորհրդարանի իր գործընկերների հետ»,- եզրափակեց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս