«Թրամփի ընտրվելուց հետո Կիպրոսի հարցում սպասվում է զգուշավոր լավատեսություն‎». թուրքական մամուլ

Թուրքական լրատվամիջոցները նոր զարգացումներ են ակնկալում Կիպրոսի հարցում Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական մամուլն այն կարծիքին է, որ թուրք-ամերիկյան բանակցությունները Կիպրոսի հարցում նոր թափ կստանան: Այս ամենը կապվում է Թուրքիայի նախագահի ու Դոնալդ Թրամփի անձնական կապերի հետ: Այդ առումով կանխատեսվում է «‎զգուշավոր լավատեսություն»:

Այս առումով ընգծվում է, որ եթե Կիպրոսի հարցում ԱՄՆ նախկին իշխանությունները մերժում էին Թուրքիայի հետ ցանկացած բանակցություն, ապա Թրամփի դեպքում իրավիճակը կարող է փոխվել:

«Ենթադրվում է, որ ‎Թրամփի նախագահության արդյուքնում հավանաբար կպահպանի ԱՄՆ-ի աջակցությունը Կիպրոսին։ Սակայն աշխարհում փոփոխվող մթնոլորտը, հատկապես Թուրքիայի և Մերձավոր Արևելքի հարցերում, կարող է ստեղծել նոր հնարավորություններ կամ մարտահրավերներ Կիպրոսի համար»,- նշվում է հրապարակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930