Բաժիններ՝

ԱՄՆ Ազգային գվարդիան մարտական պատրաստության է բերվել ընտրությունների ժամանակ բռնությունների կանխարգելման համար

ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն ու իրավապահ մարմինները ամերիկյան մի քանի նահանգներում մարտական պատրաստության են բերվել՝ դիմակայելու ծայրահեղական խմբավորումների կողմից հնարավոր բռնություններին, եթե նրանք դժգոհ լինեն նախագահական ընտրությունների արդյունքներից:

Լրատվական հարթակի գնահատմամբ, «սա կարևոր է, քանի որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող աջ խմբերը այնպիսի հարթակների օգտատերերին, ինչպիսին Telegram-ն է, կոչ են անում հետևել հարցումներին և վիճարկել Թրամփի համար անբարենպաստ արդյունքները, ինչը մտահոգություն է առաջացնում, որ ընտրատեղամասերում քաոս կլինի»։

Այսպես, բարձրացվում է քվեարկության վայրերի անվտանգության մակարդակը, երբեմն տեղադրվում են բետոնե արգելապատեր և լրացուցիչ փակոցներ։ Առանձին ընտրատեղամասերում, այդ թվում` յոթ տատանվող նահանգներում, որոնք կարող են որոշել ընտրությունների ելքը, տեղադրել են գնդականթափանց ապակիներ, տագնապի կոճակներ կամ տեսահսկման համակարգեր՝ անձնակազմին հնարավոր բռնությունից պաշտպանելու համար:

Axios-ն ընդգծում է, որ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվում Վաշինգտոն և Օրեգոն նահանգներում, որտեղ ավելի վաղ հարյուրավոր քվեաթերթիկներ են վնասվել կամ ոչնչացվել քվեատուփերի հրկիզման հետևանքով։Կոլորադո և Կոնեկտիկուտ նահանգներում սահմանվել են կիբեռանվտանգության ապահովման խիստ միջոցներ, իսկ Այովայում իրականացնում է սպառնալիքների շուրջօրյա մոնիթորինգ:

Արիզոնայի նահանգի պետքարտուղար Ադրիան Ֆոնտեսն անցած շաբաթ ասել է, որ զրահաբաճկոն է կրում իրեն քննադատողների կողմից սպառնալիքների պատճառով:

Վաշինգտոնում հատուկ փակոցներ են տեղադրվել Սպիտակ տան, Կապիտոլիումի և ռազմածովային աստղադիտարանի շուրջ, որտեղ ապրում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս