Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը նախադեպային որոշում է ընդունել արցախցիների մասին
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՇԱՏ ԿԱՐևՈՐ ՈՐՈՇՈՒՄ
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է #նախադեպային որոշում՝ ճանաչելով, որ Արցախի քաղաքացին համարվում է *քաղաքացիություն չունեցող անձ* և չի կարող վերադառնալ #Արցախ ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի:
Այս դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Այս դատավճռի համար հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք Հայ Գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանին և վարչության անդամ, փաստաբան Քրիստիան Մխիթարյանին՝ իրենց ներդրած ջանքերի համար:
Մանրամասները Հայ Գերմանական իրավաբանների (Deutsch-Armenische Juristenvereinigung e.V. կայքում»։