 
                        Գագիկ Շամշյանը ընդհանուր բուժզննման է ենթարկվում
 
                                    Shamshyan.com կայքը տեղեկացնում է, որ լուսանկարիչ Գագիկ Շամշյանի ինքնազգացողությունը լավ է, իսկ բժիշկները վստահեցնում են, որ ֆոտոլրագրողի առողջությանը վտանգ չի սպառնում:
Մեր տեղեկություններով՝ այս պահին ֆոտոլրագրողը ընդհանուր բուժզննման է ենթարկվում «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ այսօր Պռոշյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել` ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ և Արտակ Պետրոսյանների:
Ակցիան լուսաբանելու նպատակով Գագիկ Շամշյանը բարձրացել էր սյան վրա և հոսանքահարվել էր՝ վայր ընկնելով սյան վրայից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        