Բաժիններ՝

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով 10 մարդ է զոհվել

Ինդոնեզիայի Ֆլորես կղզում հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։

Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը։1703 մ բարձրություն ունեցող Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը ժայթքել է մի քանի անգամ։
Առաջին ժայթքումը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ կեսգիշերից առաջ, ինչը ստիպել է իշխանություններին տարհանել մի քանի գյուղերի բնակիչների։ 

Ժայթքումներն ուղեկցվել են 2000 մ բարձրությամբ մոխրի արտանետմամբ, մերձակա բնակավայրերում հրդեհների բռնկմամբ։

Բնակիչները նկարագրել են, թե գիշերն ինչպես են բոցավառվող ապարներն սրընթաց գլորվել իրենց տների վրա։ Ինդոնեզիայի աղետների հետևանքները մեղմելու գործակալության խոսնակը հայտարարել է, որ ժայթքումներն ազդել են ավելի քան 10 000 մարդու վրա։

Երկրի հրաբխագիտության գործակալությունը նոյեմբերի 4-ին հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակ։ Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը ժայթքել էր նաև հունվարին. այդ ժամանակ տվյալ շրջանից տարհանվել էր 2000 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս