Լևոն Զուրաբյան. Քաղաքապետարանը մի քանի օլիգարխի շահերի սպասարկման հիմնարկ է

«Քննադատության միակ թիրախը մեզ համար լինելու է իշխանությունը, որը, փառք աստծո, դրա համար բոլոր հիմքերը տալիս է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին:

«Իշխանությունների երազանքն է, իսկ մենք այդ խաղի մեջ չենք ներքաշվելու ու անպատասխան ենք թողնելու իրենց ընդդիմադիր հորջորջող ուժերի կողմից եկող քննադատությանը պատասխանելը: Կրկնում եմ՝ մենք բացառապես զբաղվելու ենք իշխանության քննադատությամբ»,- նշեց նա:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ «քաղաքապետարանն իսկապես խամաճիկ է, ինչպես ասաց Տեր-Պետրոսյանը, սպասարկում է օլիգարխներին ու գործող ռեժիմին: Քաղաքապետարանը մի քանի օլիգարխի շահերի սպասարկման հիմնարկ է»:

Ինչ վերաբերում է երեկվա ՀԱԿ կուսակցությունների միավորման քաղխորհրդի տարածած  հայտարարությանը, որը ՀԱԿԿ-ն համարեց «կեղծ», ապա Լևոն Զուրաբյանն ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ նրանց, ովքեր «ավելի շատ կուսակցական կնիք ունեն, քան մարդ»:

Տեսանյութեր

Լրահոս