Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում. Լավրով
Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Մինսկում Եվրասիական անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքը չի դադարեցնում իր ավերիչ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում՝ Հարավային Կովկասում, նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Լավրովը։