Իլոն Մասկն իր 11 երեխաների և նրանց մայրերից երկուսի համար 35 միլիոն դոլարով բնակելի համալիր է ձեռք բերել. NYT
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է, ցանկանում է կառուցել ընտանեկան բնակելի համալիր իր 11 երեխաների և նրանց 3 մայրերից երկուսի համար։ Այս մասին հաղորդել է The New York Times-ը։
Tesla-ի գործադիր տնօրենն, ըստ հրապարակումների, Տեխասի Օստին քաղաքում 35 միլիոն դոլարով գնել է երկու մեծ տուն՝ միմյանցից քայլելու հեռավորության վրա: Այս երկու տներից ոչ հեռու նա նաև երրորդ տունն է գնել։
Ըստ հրապարակման՝ առայժմ միայն Շիվոն Զիլիսն է համաձայնել տեղափոխվել Մասկի գնած բնակելի համալիր։ Զիլիսը Մասկի Neurlink ընկերությունում գործադիր պաշտոն է զբաղեցնում։ Նա և Իլոն Մասկը երեք երեխա ունեն։
Կանադացի փոփ աստղ Գրայմզը Մասկի երեք երեխաների մայրն է։
Իսկ Ջասթին Մասկը՝ Իլոն Մասկի առաջին կինը, նրա հինգ երեխաների մայրն է։ Մասկը հրապարակայնորեն խոսել է, որ մարդիկ պետք է շատ երեխաներ ունենան՝ բնակչության կրճատման խնդիրը լուծելու համար։