Ֆիցոն չի բացառել, որ իր նկատմամբ երկրորդ մահափորձը կիրականացվի
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ իր նկատմամբ մահափորձ կարող է իրականացվել առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։ Այս մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում։
«Ես մտավախություն ունեմ, որ նման հարձակում կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին, բայց չի կարելի թույլ տալ, որ մեզ ահաբեկեն: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ չի կարելի թույլ տալ, որ մեզ ահաբեկեն: Քանի որ ԵՄ-ում, երբեմն ինձ թվում է, թե մենք ինքնասիրահարվածներ ենք», – ասել է Սլովակիայի վարչապետը։Նա հավելել է, որ Սլովակիայում շատ տագնապալի մթնոլորտ է ստեղծվել։
«Ընդդիմությունը մինչև հիմա բորբոքում է իրադրությունը, որ մենք ինչ-որ մաֆիա ենք, որ մենք ինչ-որ մարդասպաններ ենք, որ մենք (ՌԴ նախագահ) Պուտինի ինչ-որ գործակալներ ենք, և նման անհեթեթություններ են տարածում։ Ես հավատում եմ և համոզված եմ, որ մոտ ապագայում ողջախոհությունը կհաղթի, և մենք այլ կերպ ենք նայելու այսօր Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական հակամարտությանը։ Դուք գիտեք, որ ես այն մարդկանցից եմ, որոնք իրենց կարծիքն ունեն այս հակամարտության վերաբերյալ»,- ընդգծել է Սլովակիայի վարչապետը։
Մայիսին 15-ին Գանդլովա քաղաքում 71-ամյա գրող Յուրի Ցինտուլան մի քանի անգամ կրակել էր Ռոբերտ Ֆիցոյի վրա, վարչապետին հոսպիտալացրել էին հրազենային վնասվածքներով:
Հարձակվողը ձերբակալվել է, նրան մեղադրել են կանխամտածված սպանության փորձի մեջ։ Ավելի ուշ մահափորձի գործը վերաորակվել է որպես ահաբեկչություն։