Բաժիններ՝

Ուզբեկստանում խորհրդարանական ընտրություններ են

Ուզբեկստանում հոկտեմբերի 27-ին մեկնարկել են խորհրդարանական հերթական ընտրությունները։

Ուզբեկստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 11.00-ին ընտրողների մասնակցությունը կազմել է 47,62%:

Ընդհանուր առմամբ՝ 19 միլիոն 944 հազար 859 ընտրողից ընտրատեղամասեր է այցելել 9 միլիոն 498 հազար 589-ը:Երկրում առաջին անգամ պատգամավորները նոր հնգամյա ժամկետով կընտրվեն խառը մեծամասնական-համամասնական կարգով:

Այս համակարգը թույլ է տալիս Օրենսդիր պալատի 75 պատգամավորների ընտրվել միամանդատ ընտրատարածքներում՝ մեծամասնական ընտրակարգով, ևս 75-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։

Նշվում է, որ Ուզբեկստանում գործող հինգ քաղաքական կուսակցություններ և նրանց թեկնածուներն ընտրապայքարի մեջ են մտել «Իմ ընտրությունն իմ բարգավաճ հայրենիքն է» կարգախոսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս