Իրանի խորհրդարանում կոչ է արվել վերանայել երկրի միջուկային դոկտրինը

Իրանի դեմ Իսրայելի հարձակումից հետո իրանցի պատգամավորը կոչ է արել վերանայել երկրի պաշտպանական և միջուկային դոկտրինան, գրում է Mehr-ը։

«Ես դատապարտում եմ Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի վախկոտ ագրեսիան, որն իրականացվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի ուղղակի և կողմնակի աջակցությամբ։ Ի պատասխան սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի ագրեսիայի՝ մենք պետք է քննարկենք պաշտպանական զենքի ստեղծման հնարավորությունը, որն ունեն այս ագրեսորներն ու հետապնդողները, և վերանայենք մեր երկրի պաշտպանական և միջուկային դոկտրինան»,- խորհրդարանի բաց նիստում հայտարարել է պատգամավոր Մուհամմադ Ռեզա Սաբաղիանը։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքի ռազմական օբյեկտներին։ Իրանը հայտնել է «սահմանափակ վնասի» և իր չորս զինծառայողների զոհվելու մասին։

Իր հերթին Իսրայելը պնդում է, որ հասել է իր նպատակներին և զգուշացրել է Իրանին պատասխան հարվածից։

Տեսանյութեր

Լրահոս