Սպիտակ վանքի հյուսիսային հատվածում նոր եկեղեցի, խաչքար ու դամբարան են գտել. ո՞ւմ է պատկանել և ովքե՞ր են թաղված. Մանրամասնում է հնագետը

Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի իրականացրած պեղումների ժամանակ նոր շերտեր են բացվել, և ևս մեկ եկեղեցի է հայտնաբերվել։

Պեղումները սկսվել են օգոստոսի 20-ից։

Արշավախմբի ղեկավար Դիանա Միրիջանյանի փոխանցմամբ` պեղումներ կատարվել են նաև 2021թ.։

«Պեղումներն իրականացվում են Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Ընթացքում պարզ դարձավ, որ մեծ համալիրի հետ գործ ունենք, ու ավելի ընդարձակ պեղումներ պետք է արվեն։ Վանքը կառուցվել է 13-րդ դարի վերջին` 1299 թվականով խաչքար ունենք` վանքի պատին ագուցված։

Կարդացեք նաև

2024թ. վանքի հյուսիսային հատվածում բացվեց ևս մեկ եկեղեցի, որի մասին որևէ աղբյուրում տեղեկություն չկար։ Այժմ ունենք եկեղեցի, նրանց գավիթները։ Հարավային հատվածում բացվեց դամբարան, որտեղ հավանաբար թաղված են իշխանական ընտանիքի անդամներ։

Հիմա պետք է փորձենք պարզել, թե ովքե՞ր են թաղված։ Նախնական կարող ենք ասել, որ ամուսիններ են և նրանց երեխաները։

Հստակ է մեկ բան՝ տարածքները պատկանել են Օրբելյան իշխանական տան Ջալալյան ճյուղին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Միրիջանյանը։

Նրա փոխանցմամբ` դամբարանի արևելյան կողմում խաչքար է հայտնաբերվել՝ իր պատվանդանով, որը հատուկ բարձրաշխարհիկ մարդկանց համար է արվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս