Չեչնիայում անհայտ անձինք հարձակվել են Ռոսգվարդիայի շարասյան վրա. մեկ մարդ զոհվել է
Չեչնիայում անհայտ անձինք հարձակվել են Ռոսգվարդիայի աշխատակիցների վրա, սպանվել է Ռոսգվարդիայի մեկ անդամ, երկրորդը՝ վիրավորվել, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Գրոզնիի արվարձանում անհայտ անձինք հարձակվել են զինվորական շարասյան վրա։ Գնդակոծության հետևանքով զինծառայողներից մեկը զոհվել է, երկրորդը վիրավորվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Վիրավորվածը բուժհաստատություն է տեղափոխվել։