Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին հոկտեմբերի 24-ին ժամը 14:16-ի սահմանում «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Ռ. Կ., ծնված 1980թ, բեռնված արևային վահանակներով՝ մոտ 28 տոննա) կողաշրջվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ իրականացվել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։