Գյունդողանը չի պատրաստվում հեռանալ Բորուսիայից
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյուդողանը չի պատրաստվում հեռանալ գերմանական ակումբից:
«100 տոկոսով վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանը կսկսեմ Դորտմունդում: Խոսակցություններն ինձ չեն հետաքրքրում: Դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ, և ինձ դուր է գալիս այս ակումբում: Հնարավոր է` նույնիսկ նոր պայմանագիր կնքեմ` չնայած դա կախված է բանակցությունների ընթացքից», – Գյունդողանի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը:
Նշենք, որ Գյունդողանի ծառայություններով հետաքրքրվում են իսպանական գերակումբները` «Ռեալը» և «Բարսելոնան»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը