Արարատ լեռն ամբողջությամբ պատվել է ձյունով

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի գագաթին տեղացել է սեզոնի առաջին ձյունը: Ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով բարձրադիր գոտիները ամբողջությամբ պատվել են ձյան շերտով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում է, որ Արարատ լեռն ամբողջությամբ ծածկված է ձյունով։

Տեսանյութեր

Լրահոս