Չորս հրթիռ է ընկել Սիրիայում ամերիկյան ռազմակայանի տարածքում. Al Mayadeen
Առնվազն չորս հրթիռ է ընկել ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմակայանի տարածքում, որը գտնվում է Սիրիայի Դեյր- էլ-Զոր նահանգի Կոնոկո նավթագազային հանքավայրի տարածքում։ Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ հրթիռային հարձակման ընթացքում ռազմակայանի ուղղությամբ արձակվել է վեց արկ։ Հիմնական թիրախը եղել է ռազմակայանի տարածքի ռազմական ռադարը։
Հեռուստաալիքը հավելել է, որ ԱՄՆ-ի բանակը պատասխան գործողություններ է ձեռնարկել