Իրաքում հարձակվել են Սաուդյան Արաբիայի հեռուստաալիքի գրասենյակի վրա Պաղեստինի մասին հաղորդումից հետո
Տասնյակ ցուցարարներ Իրաքում ներխուժել են սաուդյան MBC ժամանցային հեռուստաալիքի գլխավոր գրասենյակ և ավերել այն՝ պահանջելով, որ հեռուստաալիքը դադարեցնի հեռարձակումը: Ներխուժման պատճառը եղել է եթերում Գազայի հատվածի պաղեստինյան ղեկավարությանը ահաբեկիչներ անվանելը։
«Ցուցարարները ներխուժել են Բաղդադում տեղակայված հեռուստաալիքի կենտրոնակայան, ավերել այն և այրել գրասենյակի բակը։ Բացի այդ, ցուցարարներն Իրաքի կառավարությունից պահանջել են փակել հեռուստաալիքի գրասենյակը Բաղդադում և հրապարակել պաշտոնական հայտարարություն՝ դատապարտելով եթերում հնչած հակապաղեստինյան որակումները։
Իրաքի անվտանգության ուժերը ստիպված են եղել միջամտել իրավիճակին և կարողացել են ցուցարարներին հեռացնել հեռուստաընկերության շենքից»,- նշված է լրատվամիջոցի հրապարակման մեջ։