Բաժիններ՝

Ֆրանսիան հայտարարել է Ուկրաինային ԱԹՍ-ների առաջիկա մատակարարումների մասին

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուն հայտարարել է, որ Փարիզն առաջիկա շաբաթներին Ուկրաինային կմատակարարի ֆրանսիական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Կամիկաձե անօդաչուները միանգամայն անհրաժեշտ են գործողություններ անցկացնելու ժամանակ», – նախարարի խոսքը մեջբերում է BFMTV հեռուստաալիքը: Լեկոռնյուն նշել է, որ ԱԹՍ-ները «կարող են հավելում դառնալ Caesar ինքնագնաց հրանոթների համար` հրետանու տեսանկյունից»։

Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հեռակառավարվող սարքերի փորձարկումները հաջողությամբ են անցել։ Լեկոռնյուն հայտարարել է, որ ուկրաինական բանակին անօդաչու թռչող սարքերի առաջին շտապ մատակարարումները կիրականացվեն «առաջիկա շաբաթների ընթացքում»։

Մարտին նախարարը հայտարարել էր, որ Ֆրանսիայի զինված ուժերը «ֆրանսիական հայեցակարգով» 2000 ԱԹՍ են պատվիրել, որոնցից առաջին հարյուրը նախատեսված է Ուկրաինայի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031