Բաժիններ՝

ՌԴ Բելգորոդի մարզի վրա մեկ օրում 55 արկ է արձակվել, իսկ Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածների մասին

Ռուսաստանի Բելգորոդի մարզի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինացի զինվորականները մեկ օրում մոտ 55 արկ են արձակել Բելգորոդի մարզի բնակավայրերի ուղղությամբ: Հարձակումներ են իրականացվել նաև անօդաչու թռչող սարքերով։ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում հայտնել է, որ զոհվել է խաղաղ բնակիչ:

Գլադկովը հավելել է, որ վիրավորվել է ինքնապաշտպանության ուժերի երկու մարտիկ:

Իր հերթին «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը, վկայակոչելով մոնիթորինգային ալիքները,  նշում է, որ 47 օրվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի վրա չի արձակել «Շահեդ» ԱԹՍ-ներ։ Միևնույն ժամանակ Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը Զապորոժիեի մարզի ինը բնակավայրերին 177 հարված են հասցրել. ավերվել են բնակելի տներ և ենթակառուցվածքի օբյեկտներ։ Խաղաղ բնակիչները չեն տուժել։

Իսկ հոկտեմբերի 13-ին Խերսոնի մարզի վրա ԱԹՍ-ով հարձակման հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, 1 մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս