Բաժիններ՝

Բանջարեղենային «ձկնիկներ»

Բաղադրիչները՝

  • 500 գ կանաչ լոբի
  • 130 գ ալյուր
  • 2 ձու
  • 60 մլ ջուր
  • 500 մլ ձիթապտղի ձեթ
  • աղ

Սոուսի համար

  • 5-6 շատ հասած, խոշոր լոլիկ
  • 1 մեծ սպիտակ գլուխ սոխ
  • 4-6 պճեղ սխտոր
  • մի փունջ մաղադանոսի ցողուններ
  • ձիթապտղի ձեթ
  • շաքարավազ, աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոուս պատրաստելու համար լոլիկների կեղևը մաքրեք, սերմերը հեռացրեք, միջուկը, սոխն ու սխտորը մանր կտրատեք:

Կարդացեք նաև

Ձիթապտղի ձեթը կաթսայի մեջ տաքացրեք, ավելացրեք մի փոքր շաքարավազ, կտրտած սոխը, սխտորն ու լոլիկը: Մաղադանոսի ցողունները թելով կապեք, ավելացրեք ստացված զանգվածին: Ուժեղ կրակի վրա հաճախակի խառնելով՝ 10 րոպե եփեք: Հանեք կրակի վրայից, մաղադանոսի ցողունները հեռացրեք, սոուսը բլենդերում հարեք՝ մինչև միատարր զանգված ստանալը: Ըստ ճաշակի՝ համեմեք աղով, պղպեղով ու ձիթապտղի ձեթով:

Մեծ թասի մեջ խառնեք ալյուրն ու շատ սառը ջուրը, որպեսզի խիտ խմոր ստացվի: Ձվերը մի փոքր աղի հետ հարեք, ավելացրեք խմորին, լավ խառնեք:

Լոբու ծայրերը հեռացրեք, լվացեք լոբին ու լավ չորացրեք:

Խոր կաթսայի կամ թավայի մեջ մոտ 4 րոպե տաքացրեք ձեթը: Լոբիները մտցրեք խմորի մեջ, ապա տեղադրեք կաթսայի մեջ, տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի լոբիները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Մատուցեք տաք տոմատի սոուսի հետ:

Խորհուրդ: Լոբու հետ կարող եք նաև ցուկինի, բադրիջան ու գազար տապակել: Բադրիջանների վրա լավ է նախապես աղ անել ու 10-20 րոպե թողնել, ապա լվանալ ու չորացնել:

Տեսանյութեր

Լրահոս