Բաժիններ՝

«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Հոկտեմբերի 13-ին, ժամը 11:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Լ. Հ.-ին (ծնված 1976 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են ավտոմեքենային՝ հայտնումէ Փրկարար ծառայությունը:

Նշենք, որ ամեն կիրակի մեծ թվով ուխտագնացներ այցելում են բարձունքում գտնվող մատուռը, իսկ դժվարանցանելի ճանապարհին ամեն անգամ գրանցվում են վնասվածք ստանալու դեպքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031