Բաժիններ՝

Կեռասի անհավանական 7 հատկությունները

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ 1 բաժակ կեռասը պարունակում է 1.5 գրամ սպիտակուց, 3 գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:

Խոսելով կեռասի անհավատալի հատկությունների մասին՝ սննդաբանները առաջինն նշել են, որ այն կանխում է կնճիռների առաջացումը: Հատապտուղը հարուստ է վիտամին C-ով (1 բաժակ կեռասում 10 միլիգրամ) և այլ հակաօքսիդիչներով, որոնք ճնշում են օրգանիզմում բորբոքումները և օքսիդատիվ սթրեսը:

Կեռասը կարող է օգնել նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը: Քաղցր կեռասը պարունակում է պոլիֆենոլներ՝ օգտակար միացություններ, որոնք կարող են հակաքաղցկեղային ազդեցություն ունենալ:

Ըստ սննդաբանների՝ կեռասը հազիվ թե ազատի մարդուն քաղցկեղի առաջացման վտանգից, սակայն դրա կանոնավոր օգտագործումը կարող է հիվանդության առաջացման հավանականությունը նվազեցնել կանխարգելիչ այլ միջոցների հետ միասին, այդ թվում՝ պարբերական ֆիզիկական վարժությունները, ծխելուց հրաժարվելը:

Կարդացեք նաև

Կեռասը կարող է նաև իջեցնել արյան բարձր ճնշումը, որի դեպքում հնարավոր է սրտի կաթված կամ ինսուլտ:

Կեռասը դանդաղեցնում է նաև ճանաչողական ունակությունների վատթարացումը: Անտոցիանների՝ պոլիֆենոլիկ հակաօքսիդիչների շնորհիվ, որոնք կեռասին հաղորդում են մուգ կարմիր գույն, բարելավվում է ուղեղի աշխատանքը և հիշողությունը: Դրանք նվազեցնում են բորբոքումները և հակազդում են ուղեղի օքսիդատիվ սթրեսին, ինչը մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության և տկարամտության այլ տեսակների զարգացման վտանգը:

Այն կարող է նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը, որին նպաստում են արյան անոթներում քրոնիկ բորբոքումները և վահանիկները, որոնք խոչընդոտում են արյան հոսքին և կարծրացնում զարկերակները: Հատապտուղների մեջ պարունակվող հակաօքսիդիչները թուլացնում են արյան անոթները, նվազեցնում բորբոքումն ու իջեցնում ճնշումը և պաշտպանում արյան անոթները վահանիկների առաջացումից:

Կեռասն օգնում է նաև 2-րդ տիպի շաքարախտի դեմ պայքարի հարցում: Կեռասում առկա պոլիֆենոլները բարելավում են ինսուլինի հանդեպ զգայունությունը, այնպես որ՝ գլյուկոզան կլանվում է բջիջների կողմից և օգտագործվում էներգիա ստանալու համար:

Եվ վերջում, կեռասն օգնում է ավելի լավ քնել՝ շնորհիվ մելատոնինի՝ հորմոն, որը վերահսկում է քնի և արթուն վիճակի ցիկլը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30